Ասիմ Մոլլազադե. «Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ մասնավոր անձինք իրավունք չունեն իրենց տներում, կամ այլ վայրերում գերիներ պահել»
Հայ զինվորականի կողմից իր սեփական տանը ադրբեջանցի ռազմագերի պահելու փաստը հանդիսանում է միջազգային իրավունքի և Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում։
Նման հայտարարություն է արել իր մեկնաբանություններում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի «Ազատություն ռադիոկայան»-ին տված հարցազրույցի ժամանակ խոստովանության կապակցությամբ այն մասին, որ նա փաստորեն գերության մեջ է պահել անչափահաս ադրբեջանցուն։
«Ազատություն ռադիոկայան»-ի հայկական ծառայության հետ զրույցի ժամանակ գեներալը հայտարարել է, որ «պատերազմից հետո Հայաստան է վերադարձել հարյուրավոր գերիների հետ»։
Մեկնաբանելով հարցը այն մասին՝ պահել է արդյո՞ք նա իր տանը ազատազրկված ադրբեջանցի գերիներին՝ Գրիգորյանը հայտարարել է. «Այո։ Ինչու՞ չեմ պահել։ Այո, նույնիսկ հարյուրավոր։ Սիմոն անունով գերուն (Գրիգորյանի կողմից տվյալ գերուն տված անունը-խմբ.) ես իմ տանն եմ պահել։ 4 տարի պահել եմ. 2 տարի Մարդակերտում, 2 տարի Հայաստանում»։
Թղթակցի դիտողությանը, որ ադրբեջանցի գերին ընդամենը եղել է 15-16 տարեկան՝ Մանվել Գրիգորյանը արդարացել է նրանով, որ նա իբր եղել է «հատուկ ջոկատային, վարժված ռազմիկ»։
Նշենք, որ Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ մասնավոր անձինք իրավունք չունեն իրենց տներում, կամ այլ վայրերում գերիներ պահել։
Ադրբեջանցի պատգամավորի կարծիքով՝ դա մի ամբողջ շարք ծանր հանցագործություններից սոսկ մի դեպք է, որոնք Հայաստանի կողմից կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների հանդեպ։
Խորհրդարանականը հատկապես նշել է, որ խոսքը գնում է ոչ միայն ռազմագերիների, որոնց նկատմամբ խախտվել են բոլոր միջազգային պայմանագրերը, այլ նաև Ադրբեջանի խաղաղ քաղաքացիական անձանց հանդեպ մեծաթիվ դաժան հանցագործությունների մասին։
Մեր երկրի հազարավոր խաղաղ քաղաքացիները դարձել են հայ ոճրագործների հանցագործությունների, այդ թվում նաև պատանդների վաճառքի ու թրաֆիքինգի զոհեր։ Վաղուց է հասել ժամանակը, որպեսզի միջազգային կառույցներիը, իրավապաշտպան կազմակերպությունները զբաղվեն այդ հարցերով և Հայաստանի անջատողական վարչակարգի այդ հանցագործություններից յուրաքանչյուրը փաստերով հանդերձ բարձրացնեն միջազգային դատարանի առջև։
Մենք պետք է Հայաստանի կողմից քաղաքացիկան բնակչության, այդ թվում Խոջալուի զոհերի հանդեպ իրագործված հանցագործությունների կապակցությամբ պահանջենք միջազգայի ռազմական տրիբունալի ստեղծումը, որպեսզի արդարացի գնահատական տալ միջազգային իրավունքի բազմաթիվ աղաղակող խախտումներին»,- հայտարարել է խորհրդարանականը։
Մոլլազադեն հիշեցրել է անհետ կորած քաղաքացիական անձանց մի ողջ ցուցակի մասին՝ կրկին անգամ ընդգծելով, որ հակամարտության սկզբից ի վեր անջատողական վարչակարգի ու Երևանում նրա հովանավորողների կողմից կատարած յուրաքանչյուր հանցագործության համար հատկապես Հայաստանը պետք է պատասխանի ռազմական տրիբունալի առջև։
«Դրա հետ կապված, ես համարում եմ, որ դրանում կարող է շատ կարևոր դեր խաղալ միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավումը, որպեսզի ավազակները արժանի պատիժ կրեն»,- եզրափակել է խորհրդարանականը։