ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՇԱՆՍ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԵՂԵԼ

Հայաստանի Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն վտանգներով է հղի․ «Անվերջ սպանվելու վտանգի տա՞կ ենք ուզում մնալ, թե՞ կոնֆլիկտը պետք է լուծել»։
Իսկ այդ նպատակի համար նա տեսնում է անհրաժեշտություն՝ 30 տարի պատերազմներով և ռազմական բախումներով անցնող հայ և ադրբեջանցի ժողովուրդների վերքերն ապաքինել՝ թշնամանքը խորացնելու փոխարեն»։
«Ծուղակ է մեզ՝ ադրբեջանցիների հետ հարատև թշնամության դրդելը․ թշնամանքը չպիտի սնենք»,- ասել է Թորոսյանը։
Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ Ղարաբաղի անկախության գաղափարն ինքնախաբեություն է եղել․ «Ղարաբաղի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»։


Читайте также

Оставить комментарий