Բրենդա Շաֆֆեր. «Ադրբեջանը զգալիորեն բարձրացրել է զինված ուժերի որակը»

irevanaz.comԱնկախության հռչակումից հետո՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր վեկտորներից մեկը եղել է երկրի անվտանգության ապահովումը։
Նմանա կարծիքին է՝ ամերիկական և իսրաելական փորձագետ, Քաղաքական գիտությունների ամերիկյան ասոցիացիայի անդամ՝ Հայֆիի համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շաֆֆերը։
Այդ մասին նա գրում է Caucasus International պարբերականում հրապարակված՝ «Անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը» թեմայով իր հոդվածում։
«Հետխոհրդային ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարևորագույն տեղ է գրավել՝ Բաքվի արտաքին քաղաքական ակտիվության մեջ։ Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգում, որպես հիմնական նպատակ հատկապես նշվել է տարածքային ամբողջականության վերականգնումը»,- նշում է Շաֆֆերը։
Նրա խոսքերով՝ անկախության 20 տարիների ընթացքում Ադրբեջանը վերանայել է իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
«Առաջին տասնամյակում ուժեղ հավատ է եղել միջազգային կառույցների ու միջազգային իրավունքի նկատմամբ, որոնք կարող են Ադրբեջանին օգնել՝ լուծել ղարաբաղյան հակամարտությունը և վերականգնել վերահսկողությունը օկուպացված տարածքների վրա։ Դրա հետ զուգահեռ Ադրբեջանը անցկացրել է ուժեղացված դիվանագիտական աշխատանքներ»,- մատնանշել է վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝արտասահմանյան տարբեր քաղաքական բեմերի վրա Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ հույս դնելով համաշխարհային հանրության աջակցության և նրա վրա, որ տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից օգնությունն իր ազդեցությունը կգործի հակամարտության կարգավորման վրա։
Սակայն Շաֆֆերի կարծիքով՝ տասնամյակի երկրորդ կեսին, Ադրբեջանն սկսել է  մեծ ուշադրություն հատկացնել հատկապես ռազմական շինարարությանը։ Հեղինակը նշում է, որ զգալիորեն աճել են ռազմական բյուջեյի ծախսերը, և մեջբերում է անում նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ ռազմական շինարարությունը կշարունակվի Հայաստանի կողմից շարունակվող հակամարտության պատճառով։ Շաֆֆերի կարծիքով՝ Ադրբեջանը զգալիորեն բարձրացրել է զինված ուժերի որակը։
Վերլուծաբանը կարծում է, որ հակամարտությունը զգալիորեն ազդում է՝ գլոբալ ու տարածաշրջանային գերպետությունների հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Շաֆֆերը նշում է, որ Ադրբեջանը հասկանում է այդ իրականությունը և իր քաղաքականությունն անցկացնում է՝ խոշոր գերպետությունների փոփոխվող տարածաշրջանային քաղաքականությանը համապատասխան։



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 2