Բահար Մուրադովա. «Այդ միտումը նոր հեռանկարներ է բացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»
«Չնայած գլոբալ ճգնաժամին, այսօր Ադրբեջանը դարձել է արտասահմանցի ներդրողների համար հրապուրիչ երկիր»:
Այդ մասին Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից կազմակերպված՝«Ադրբեջանը և ժամանակակից աշխարհը» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է Միլլի Մելիսի փոխխոասնակ Բահար Մուրադովան՝ ելույթ ունենալով՝ «Ադրբեջանը անսասան դիրք է գրավոմ միջազգային ասպարեզում» թեմայով:
Մուրադովան նշել է, որ Ադրբեջանը իր ազգային շահերին համապատասխան ինտեգրվում է արևմտյան ու եվրոատլանտիկ կառույցներ, ինչպես նաև շարունակում է բազմակողմ համագործակցությունը արևելյան երկրների հետ. «Այդ ենթատեքստում արտաքին քաղաքական կուրսի հիմնական ռազմավարական առաջնահերթությունը հանդիսանում է ղարաբաղյան հանգույցի լուծումը: Ուկրաինայի իրադարձությունների հետո, միջազգային հանրությունը հանկարծ սկսել է ըմբռնել ու գիտակցել, թե մարդկության համար որքան ծանր կարող են լինել անջատողականության հետևանքները:
Այդ միտումը նոր հեռանկարներ է բացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Պատահական չէ, որ այժմ միջազգային հանդիպումներում պետությունների ղեկավարների ճարտասանության մեջ դրական ճշտումներ են զգացվում դրա հետ կապված, Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը ավելի կոնկրետ է աջակցվում: Այս տարվա սկզբին նախագահ Իլհամ Ալիևի Գերմանիա, Բուլղարիա և Վատիական այցերի արդյունքները կարող են վառ ապացույց հանդիսանալ դրա համար:
Դրա հետ մեկտեղ, չի բացառվում, որ վերջին պահին, երբ դիվանագիտական միջոցները արդյունք չտան, Ադրբեջանը միջազգային իրավական նորմերին համապատասխան՝ կդիմի իր տարածքային ամբողջականության ու անվտանգության ապահովման ռազմական մեթոդին:
Որովհետև որոշ դեպքերում մի շարք միջազգային կառույցները, հեգեմոն երկրները դրա հետ կապված, հանդես են գալիս երկակի չափանիշների դիրքերից, անարդարացի վերաբերմունք են ցուցադրում: Ցանկացած դեպքում, Ադրբեջանը վճռականորեն է տրամադրված և ի վիճակի է ապահովելու իր տարածքային ամբողջականությունը»: