Բահար Մուրադովա. «Ադրբեջանը պահանջում է ԵԱՀԿ ՄԽ-ից ճնշում գործադրել Հայաստանի վրա»

irevanaz.comԱդրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան հայտարարել է, որ Ադրբեջանը սպասում է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ճնշում գործադրեն Հայաստանի վրա։

Մեկնաբանելով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի տարածաշրջան կատարած այցը և Ադրբեջանի ղեկավարության հետ նրանց հանդիպումը՝ Մուրադովան ասել է. «Ադրբեջանը  սպասելիքներ ունի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի ողջ գործունեության նկատմամբ և մենք սպասում ենք, որ համանախագահ երկրները վերջապես կկարողանան ճնշում գործադրել ադրբեջանական հողերը օկուպացրած և մեկ միլիոն ադրբեջանցիներին փախստականներ դարձրած Հայաստանի վրա»:



Читайте также

Оставить комментарий