Ալի Հասանով. «Հայաստանի նկատմամբ ճնշում չի կիրառվում՝ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի մակարդակով, կամ Եվրամիության կողմից»
«Հակամարտության ընթացքում միջազգային կազմակերպությունների անցկացրած քաղաքաքականությունը, իրականացված միջոցառումները չեն բավարարում Ադրբեջանին»։
Այդ մասին լրագրողներին ասել է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության ղեկավար Ալի Հասանովը։
«Հայաստանի՝ միջազգային իրավական նորմերի բացահայտ խախտումներին ճնշում չի գործադրվում։ Հայաստանի նկատմամբ ճնշում չի կիրառվում՝ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի մակարդակով, կամ Եվրամիության կողմից։ Միջազգային կազմակերպությունները սոսկ արձանագրում են փաստերը։ Նրանք պարզապես ասում են, որ խախտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անհրաժեշտ է վերջ տալ դրան։ Բայց այդ կազմակերպությունները չեն ձգտում միջազգային իրավական նորմերի պահպանմանը և լուրջ ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա։ Այդ հակամարտության հետևանքով Ադրբեջանի 1 միլիոն բնակչությունը փախստակաների և հարկադիր վերաբնակների է վերածվել, միջազգային կազմակերպությունները պետք է նպաստեն այդ մարդկանց՝ իրենց տները վերադառնալուն։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվել է, հայկական զորքերը օկուպացրել են ադրբեջանական տարածքները, և դրան պետք է վերջ տրվի»,- հայտարարել է Ալի Հասանովը։