Իլհամ Ալիև. «Սերժ Սարգսյանը չի կարող ժողովրդավարությունից խոսել, քանի որ ինքը ոչ թե ընտրվել է նախագահի պաշտոնում, այլ նշանակվել պետության նախկին ղեկավարի կողմից»

irevanaz.com«Ձեր այցը մենք դիտարկում ենք որպես շատ կարևոր քայլ Ադրբեջանի և Եվրամիության երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին»: Այդ մասին Բաքվում Եվրոպայի  Խորհրդի  նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո՝ անցկացված  մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բանակցությունների գլխավոր թեմաներն էին ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև այն դերակատարությունը, որ պետք է խաղա Ադրբեջանը Եվրամիության էներգետիկ ծրագրերում:
Պետության ղեկավարն ասել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգանում են.
«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը, խորհել ենք դրա լուծման ուղիների մասին։ Ես նրան պատմել եմ բանակցային գործընթացի և հակամարտության պատմության մասին։ Այդ հակամարտությունը շարունակվում է երկու տասնյակ տարի։ Ադրբեջանի միջազգային մակարդակով ճանաչված տարածքները գտնվում են օկուպացիայի տակ։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ՝ Ադրբեջանի տարածքներից Հայաստանի զինված ուժերի անվերապահ դուրս բերման մասին 4 բանաձև է ընդունել։ Հայաստանը չի կատարում այդ բանաձևերը։ Մենք ունենք ավելի քան մեկ միլիոն փախստականներ ու հարկադիր վերաբնակներ։
Մեր ժողովուրդը ենթարկվել է էթնիկական զտման։ Մենք ուզում ենք հակամարտության միջազգային նորմերի ու սկզբունքների շրջանակներում լուծումը։ Հույս ունենք, որ օկուպանտի վրա մեծ ճնշում կգործադրվի, որպեսզի Ադրբեջանը վերադարձնի սեփական հողերը և ավարտի բանակցային գործընթացը։
Հետագայում մենք արդեն կկարողանանք խոսել հարաբերությունների նորմալացման մասին։ Ադրբեջանի, ինչպես նաև  մյուս երկրների տարածքային ամբողջականությունը հանդիսանում է արժեքավոր հասկացողություն»։
Պատասխանելով լրագրողների հարցին նախագահ Ալիևը հախտարարել է.
«Հայաստանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի հետ ասուլիսում հայտարարեց, թե Ադրբեջանը շատ հեռու է ժողովրդավարությունից: Սերժ Սարգսյանը չի կարող ժողովրդավարությունից խոսել, քանի որ ինքը ոչ թե ընտրվել է նախագահի պաշտոնում, այլ նշանակվել պետության նախկին ղեկավարի կողմից: Ճիշտ է՝ ընտրությունների պատրանք ստեղծվել էր, սակայն չմոռանանք, որ 2008-ին կայացած այդ «ընտրությունների» ժամանակ Հայաստանում 10 մարդ է սպանվել:
Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ավելի մեծ ճնշում կգործադրի ագրեսորի նկատմամբ, որպեսզի մեկնարկի ադրբեջանական հողերի ազատագրման գործընթացը»:



Читайте также

Оставить комментарий