Ռուստամ Մամեդով. «Սարգսյանը վերստուգման ենթարկելով միջազգային իրավունքը՝ հավակնում է «մարգարեի» դերին»

irevanaz.comՀարցազրույցը՝ Բաքվի Պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի ղեկավար Ռուստամ Մամեդովի հետ:

- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական ԶԼՄ-երին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ  Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Ղարաբաղի ինքնորոշումը՝ կլիներ «կարճեցված» եւ «պարզունակ»: Արդյո՞ք Հայաստանի նախագահի նման եզրակացությունը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:

 - Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություններով արդեն հասել է այն կետին, երբ կարող է իրեն հայտարարել Մովսես մարգարե: Սարգսյանին  չի բավականացնում  տարրական կրթությունը, որպեսզի թերթի 1993 թ. ընդունված ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիան, որի տակ ստորագրել են Ադրբեջանը եւ Հայաստանը: Այդ կոնվենցիայում նշվում է, որ  ազգային տարածքներոմ բնակվող ազգային փոքրամասնությունները իրավունք չունեն խախտելո նրա տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, նշվում է, որ ինքնորոշման իրավունքը պետք է իրականացվի՝ առանց խախտելու պետությունների տարածքային ամբողջականությունը: Դրա հետ մեկտեղ, ազգային փոքրամասնությունները կարող են օգտվել իրավունքներից պետության տարածքային ամբողջականության շրջանակներում: Այլ կերպ ասած, այս սկզբունքները դարձել են աքսիոմա, որոնք ամրագրված են միջազգային իրավունքում: Հետեւաբար, եթե Հայաստանի նախագահը միջազգային իրավունքի բոլորին հայտնի կետերը ենթարկում է վերստուգման, ապա ստացվում է, որ նա արդեն սկսել է հավակնել «մարգարեի» դերին: Նրա հայտարարությունը չի համապատասխանում ոչ միջազգային իրավունքին, ոչ էլ տարրական տրամաբանությանը:

- Որքանո՞վ է հիմնավորված Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ առանց ազգերի ինքնորոշման իրավունքի առկայության՝ անհնարին կլիներ ստեղծել նոր պետություններ:

- Ո՞վ է ասել, որ համաշխարհային հանրությունը ողջունում է նոր պետությունների ստեղծումը: Նոր պետությունների ստեղծումը կհանգեցնի գործող միջազգային իրավունքի խախտման, խնդիրներ կստեղծի հենց այդ երկրների համար: Այլ կերպ ասած, միջազգային հանրության համար նոր պետության ստեղծումը հանդիսանում է ոչ ցանկալի: Այս կամ այն ազգի համար ինքնորոշման իրավունքի իրական կիրառումը՝ պահանջում նրանից նման իրավունքների առկայությանը: Նման իրավունքը, իր հերթին, կարող է կիրառվել միայն այդ երկրներում, որոնք գտնվում են ստրկության պայմաններում, եւ որոնց նկատմամբ կիրառվել է ցեղասպանության քաղաքականություն: Բացի այդ, ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է իրականացվել տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման  հաշվին՝ միայն այն դեպքում, եթե ազգի մեծամասնությունը համաձայն է նման խախտմանը: Ի վերջո, ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է իրականացվել պետության մի քանի մասերի բաժանման դեպքում: Մյուս բոլոր դեպքերում, ինքնորոշումը կհամարվի անօրինական ակտ եւ կհակասի միջազգային իրավունքի նորմերին: Այսպիսով, վերը նշված դեպքերից ոչ մեկը Ղարաբաղի հայերի համար ընդունելի չէ: Ադրբեջանը երբեք չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղի անջատմանը, բացի դրանից, Ադրբեջանը չի կիրառել ցեղասպանության քաղաքականություն հայերի դեմ: Ընդհակառակը, նման քաղաքականություն կիրառվել է Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիների դեմ:

- Այդուհանդերձ, Հայաստանի նախագահը շարունակում է պնդել, որ Կոսովոյի , Հարավային Սուդանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը դրական դեր է խաղում՝ հետագայում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «անկախության» ճանաչման գործում: Հայաստանի ղեկավարն իր նման դատողություններով եւ հայտարարություններով՝ որքանո՞վ է մոտ ճշմարտությանը:

- Պետք է նկատի առնել, որ Սուդանում ապրող ժողովուրդը պատմականորեն  է բնակվել այդ տարածքում: Բացի այդ, Սուդանի ժողովուրդը բաժանվել է երկու մասի՝ փոխադարձ համաձայնության հիման վրա: Այլ կերպ ասած, Սուդանի տարածքային ամբողջականությունը խախտվել է այնտեղ ապրող ժողովուրդների կամավոր համաձայնության հիման վրա: Ինչ վերաբերում է Կոսովոյին, ապա այդ ձեւավորումը հայտարարեց իր անկախությունը ՆԱՏՕ-ի ուժերի հաշվին, եւ մինչ օրս, այդ փաստը մի շարք պետությունների ղեկավարների եւ միջազգային իրավունքի փորձագետների կողմից ենթարկվում է քննադատության: Այսպիսով, Կոսովոյի անկախությունը ներկայացվել է աշխարհնին ՆԱՏՕ-ի սվինների վրա: Բայց միեւնույն ժամանակ, պետք է համաձայնվել այն փաստի հետ, որ Կոսովայում ապացուցվել է  սերբերի կողմից ալբանացիների դեմ կիրառված ցեղասպանության քաղաքականությունը, որը հնարավորություն  է դարձնում այդ ձեւավորման ինքնավորոշմանը:

- Սերժ Սարգսյանը կրկին սպառնում է, որ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունների, որպեսզի վերադարձնի Ղարաբաղն իր կազմի մեջ, ապա Հայաստանը կճանաչի նրա «անկախությունը»: Ինչպիս՞ի քաղաքա-իրավական հետեւանքներ կունենա Հայաստանի կողմից արված նման քայլ իր եւ միջազգային հանրության համար:

- Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան  հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Բնականաբար, եթե Ադրբեջանը դիմի խնդրի ռազմական լուծմանը, ապա դա կդարնա միջազգային հանրության հետ համապատասխանեցված քայլ: Բացի այդ, բնական է համարվում նաև այն փաստը, որ Ադրբեջանը նման քայլով կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է միջազգային հանրությունը: Ինչ վերաբերում է Երեւանի՝ նրա կողմից Ղարաբաղի «անկախության» ճանաչման սպառնալիքներին, թող Ադրբեջանի տարածքային ամբողջականության  վերականգնումից  հետո՝ Հայաստանը ձեռնարկի այնքան գործողություններ, որքան ցանկանում է:

- Որքանո՞վ կարող է նպատակահարմար եւ իրական դառնալ՝ ԵԱՀԿ-ի միջնորդական ծառայությունները մերժելը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրի տեղափոխելը  ՄԱԿ-ի հարթակ:

- Ադրբեջանական կողմը չի կարող միակողմանի լուծել այդ հարցը: Իր ժամանակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը քննարկվել է ՄԱԿ-ի մակարդակով: Սակայն խնդիրը հանձնվեց ԵԱՀԿ այն բանից հետո, երբ ադրբեջանական դիվանագիտությունը այդ ժամանակահատվածում դրսևորեց թուլությունն է եւ չկարողացավ ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է միջազգային, այլ ոչ թե տարածաշրջանային խնդիր: Այդ իսկ պատճառով, ներկա փուլում աննպատակահարմար է հրաժարվել ԵԱՀԿ-ի խաղաղապահ մեխանիզմից:



Читайте также

Оставить комментарий