ՆԱՏՕ-ն նեղացրել է Սերժ Սարգսյանին
Սերժ Սարգսյանը փաստորեն կարգին նեղացել է ՆԱՏՕ-ից: Այնքան է նեղացել, որ որոշեց ոչ միայն չմեկնել Լիսաբոն, այլեւ բավականին կոշտ ձեւակերպումներով մեկնաբանել իր այդ որոշման պատճառները: Բանն այն է, որ լիսաբոնյան համաժողովի հռչակագրում հակամարտությունների կարգավորման թեմայով հղում է արվում ԵԱՀԿ հռչակած սկզբունքներից միայն մեկին՝ տարածքային ամբողջականությանը, իսկ ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի խոսք չկա: Սերժ Սարգսյանն էլ որոշեց խռովել եւ Լիսաբոն չգնաց:
Նեղանալն, ինչպես հայտնի է, քաղաքական կատեգորիա չէ. ռուսները նույնիսկ ասացվածք ունեն. «на обиженных воду возят»: