Ավելի քան 100 սիրիահայեր կռվել են Հայաստանի կողմից
Ուզբեկական interpress.uz պորտալը հրապարակել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ պատվիրակության ընդունման մասին հոդվածը։
Հոդվածում արտացողվել են նաև՝ Ադրբեջանի դեմ պատերազմում Հայաստանի կողմից վարձկանների օգտագործման վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևի տեսակետը։
Պետության ղեկավարն ասել է. «Հայաստանը շատ ակտիվորեն է օգտագործել օտարերկրյա վարձկաններին։ Մեզ մոտ կան մեծ քանակությամբ լուսանկարներ և տեսանյութեր, օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, այդ թվում նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիբանանի, Կանադայի, Վրաստանի և մյուս երկրների։ Այդ քաղաքացիներից ոմանք ունեն հայկական ծագում, ոմանք՝ ոչ։ Սակայն դա հարցի էությունը չի փոխում, քանզի հայկական կողմից օտարերկրյա վարձկանների մասնակցությունը, անշուշտ, անընդունելի է»։
Կայքի տվյալներով, Շուշայի շուրջ մարտական գործողություններին մասնակցել են նաև սիրիացի վարձկաններ, և «Դաշնակցություն» կուսակցությունը խոստովանել է, որ նրանցից երեքը սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Նշվել է, որ սպանվել են Հալեպի բնակիչներ՝ Հարութ Փոյանը, Հակոբ Ասթարչյանը և Մոսիք Սեքլեմյանը։
Հոդվածում նշվում է, որ ավելի քան 100 սիրիահայեր կռվել են Հայաստանի կողմից։