ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱ ՊԵՏՔ ՉԷ․ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ

Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտացածին ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են: Այս մասին ВГТРК-ի  և РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եթե կարճ՝ պետք չէ։ Եթե մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկատվություն է հայտնվում որոշակի մեդիաներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա», –ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունը քաղաքական շահարկումների բնույթ է կրում։
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշայի հռչակագրում» կետ կա, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում։ Դա թե Ադրբեջանի, թե Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել այն դեպքում, եթե այս կամ այն երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի։ Ուստի հռչակագրի այս կետն, ըստ էության, բացարձակապես ավելորդ է դարձնում այս կամ այն տարածքում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը», - ասել է Ալևը։


Читайте также

Оставить комментарий