ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԲԱՔՈՒ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի 5-րդ պաշտպանական միջազգային ADEX ցուցահանդեսին։
Թուրքական պատվիրակությանը Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել է պաշտպանության փոխնախարար, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը։
Գյուլերը Բաքվում կքննարկի Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր։
Բաքուն ու Անկարան բազմիցս են հայտարարել, որ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են»։ 2021-ի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը Շուշայում հռչակագիր ստորագրեցին։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն երրորդ երկրի ագրեսիայի դեպքում և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Իլհամ Ալիևը պատմական մեծ նվաճում է անվանել դեկլարացիան:


Читайте также

Оставить комментарий