ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԱԿ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ, ԱՅԴ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՆ Է
«Ադրբեջանի և Թուրքիայի միասնությունը լուրջ ազդակ է տարածաշրջանին, ինչպես նաև ամբողջ աշխարհին, այդ միասնությունը կայունության շատ լուրջ գործոն է»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Ջեբրայիլում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ աշխարհում Թուրքիայի դիրքը հետզհետե հզորանում է, և բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ:
Նրա խոսքով, Բաքուն անում է հնարավոր ամեն բան բոլոր նախկին հարկադիր տեղահանվածներին իրենց հողեր վերադարձնելու համար:
Պետության ղեկավարն ասել է, որ այս երեխաներից ոչ մեկը չի տեսել այս վայրերը:
«Նույնիսկ նրանց ծնողները, որոնցից շատերը ծնվել են օկուպացիայի ժամանակ, կամ էլ այդ ժամանակ դեռ փոքր են եղել: Բայց նրանք վերադարձան։ Որովհետև հողը ձգում է, հայրենիքը ձգում է։ Մենք բոլորս կվերադառնանք: Բոլոր նախկին ներքին տեղահանվածները կվերադառնան: Եվ մենք ամեն ինչ անում ենք նրանց վերադարձի համար՝ օր ու գիշեր աշխատելով։ Իսկ վերականգնման աշխատանքներում մեր թուրք եղբայրները մեզ հետ են», ասել է Իլհամ Ալիևը։