ՉԵՆՔ ՈՂՋՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ․ՈՒՇԱԿՈՎ

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունն ընդլայնվում է։ Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝ մոտ 210։
Եվ նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչով են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,- ասել է Ուշակովը։