ՀԿ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ՌԴ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Զախարովան «հիշեցրել է», որ Հրվ.Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ:
Պետք է գտնել փոխընդունելի լուծում, որին կողմ կլինեն և՛ Երևանը, և՛ Բաքուն, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին:
Նա ընդգծել է, որ ապաշրջափակումից կշահի ամբողջ տարածաշրջանը:
«Նաև ցանկանում եմ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի՝ տվյալ հարցի շուրջ մեկնաբանությունը, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ», - ասել է Զախարովան:


Читайте также

Оставить комментарий