ԵՐԹՈՒՂԻՆ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՑՆԻ ՆԱԽՉԸՎԱՆԻ ՀԵՏ, ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է. ՌԴ ԱԳՆ

«Եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքն իրականացվում է եռակողմ համաձայնագրերի շրջանակներում»,- ասել է նա։
Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունն ապաշրջափակելու հարցում ակնհայտ է և հայտնի։
«Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով, որպեսզի դա համապատասխանի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև նրանց հարևանների շահերին»,- հավելել է նա։