ԱԼԵՔՍԵՅ ՕՎԵՐՉՈՒԿ. ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ՝ ԱՀ, ՌԴ ԵՎ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Առաջիկայում կկայանա՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը՝ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ։
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Հայտնվել է, որ մեկ շաբաթից փոխվարչապետների մակարդակով եռակողմ բանակցություններ են անցկացվելու, որոնց ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր։
«Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խումբը կհանդիպի շատ մոտ ապագայում։ Քննարկվելիք հարցերը վերաբերում են՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի անցմանը վերաբերող տեխնիկական մանրամասներին։ Մենք խոսում ենք այն մասին, որ այս սահմանը կունենա անձնագրային, մաքսային և բոլոր տեսակի հսկողություն, որոնք առկա են միջազգային սահմաններում», - ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։
Նա նշել է, որ կողմերը «այսօր շատ մոտ են ասելու այն մասին, որ մենք կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի միջև»։
«Հայաստանը ևս հնարավորություն է ստանում ապաշրջափակվել և Նախչըվանի, Սյունիքի, Ադրբեջանի տարածքով շարժվել դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ, հնարավոր է նաև դուրս գալ Իրան»,- հայտարարել է Օվերչուկը:


Читайте также

Оставить комментарий