ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐՆ Է

Այդ մասին հայտնել է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է նաև, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ճանապարհին հաջողությունը լրացուցիչ ազդակ կհաղորդի եռակողմ աշխատանքի այլ ուղղություններին։ Դա վերաբերում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և սոցիալական ակտիվիստների ու խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկին։