ԶԱԽԱՐՈՎԱ. «ՄՈՍԿՎԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԵՐԵՎԱՆԻՆ ԵՎ ԲԱՔՎԻՆ ՍԱՏԱՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ»

Նրա փոխանցմամբ, ադրբեջանցի և հայ գործընկերների հետ սերտորեն համակարգվում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
«Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ նախաձեռնվում են հետևողական գործողություններ, որոնք ուղղված են երկու ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսության զարգացմանը» ,- ասել է Զախարովան: