ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ
Հայաստանում հարցվածների 35,5%-ը կարծում է, որ ոչ մի երկիր չի օգնի Երևանին Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում։
Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ներն, այս մասին ուրբաթ հայտարարել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման տվյալները։
«Հունվարի հարցման ժամանակ այս ցուցանիշը կազմել է ընդամենը 8,7 տոկոս։ Ընդ որում՝ հարցվածների 19,6%-ը կարծում է, որ Ֆրանսիան ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին։ 2023 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմել է 34,2 տոկոս»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նավասարդյանը։
Նրա խոսքով, հարցվածների 19,5 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը ռազմական օգնություն կցուցաբերի Հայաստանին։ Հունվարին այս ցուցանիշը եղել է 30 տոկոսի մակարդակում։
Հունիսի 21-ից 24-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի։