ԱՄՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ

Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Այս մասին հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ պատասխանելով նախագահ Ջո Բայդենի առաջարկների վերաբերյալ «Ազատության» գրավոր հարցմանը:
«Կողմերը նշանակալի առաջընթաց են արձանագրել խաղաղության համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ: ԱՄՆ-ը հանձնառու է սատարել այդ գործընթացը կողմերի համար օգտակար ցանկացած ձևով», - «Ազատությանը» փոխանցել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ ամփոփելով, որ այս պահին հավելելու ոչինչ չունեն:


Читайте также

Оставить комментарий