ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԼԱՉԻՆԸ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀՌՉԱԿԵԼԸ ՄԵԾ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԻՆՉՊԵՍ ԼԱՉԻՆՑԻՆԵՐԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՈՂՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Այս մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի որոշմամբ՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի շրջանի Լաչին քաղաքը 2025 թվականին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Լաչինը Ադրբեջանի քաղաքներից մեկն է, որը շուրջ 30 տարիներ շարունակ եղել է Հայաստանի օկուպացիայի տակ և գրեթե ամբողջությամբ ավերվել է: Այսօր արդեն վերականգնվել է Լաչին քաղաքը։ Այստեղ սկսվեց նոր կյանք, վերադարձան նախկին ներքին տեղահանվածները։ Լաչինը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելը մեծ երախտագիտությամբ է ընդունվել ինչպես լաչինցիների, այնպես էլ ողջ ադրբեջանական ժողովրդի կողմից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։