ԼԱՉԻՆԸ ՇՐՋԱՆՑՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Լաչինը շրջանցող մայրուղու վրա երթևեկությունը, որի շինարարությունն ավարտվել է Ադրբեջանի կառավարության կողմից, հնարավոր կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության խորհրդի նախագահ Սալեհ Մամեդովը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերում ձեռք բերված ճանապարհային տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շնորհանդեսի ժամանակ։
«Ընդամենը 10 ամսում Լաչինը շրջանցելու այլընտրանքային ճանապարհ է կառուցվել, որից 22 կմ-ն ընկնում է Ադրբեջանի, 10 կմ-ը՝ Հայաստանի տարածքում։ Օգոստոսի 15-ին այլընտրանքային ճանապարհի ադրբեջանական հատվածը պատրաստ էր։ Բայց քանի որ հայկական կողմը չի ավարտել իրենց տարածքով անցնող 10 կմ-ի շինարարությունը, ադրբեջանական կողմը Ղարաբաղում բնակվող հայ համայնքի խնդրանքով իրականացրել է նաև 4,8 կմ երկարությամբ՝ նոր Ճանապարհի հետ կապվող ճանապարհի կառուցումը»,- հավելել է նա։


Читайте также

Оставить комментарий