ՖԱՐՀԱԴ ՄԱՄԵԴՈՎԸ՝ ԹԵՀՐԱՆԻ «ՎԱԽԵՐԻ» ՄԱՍԻՆ

«Ցավոք, Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները կշարունակվեն վատթարանալ, քանի որ այն տրամադրությունը, որը առկա է Իրանում, բարելավում չի ենթադրում»:
Այդ մասին լրագրող Վուգար Սեիդովի հետ զրույցում հայտարարել է՝ քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը։
Նրա խոսքով, այն ժամանակ, երբ Չինաստանը լուծում է Իրանի խնդիրները հարավային թեւում, Իրանի Իսլամական Հանրապետության բացասական վերաբերմունքը գնալով սկսում է ավելի շատ գալ դեպի Հարավային Կովկասի կողմը։
«Այն փաստարկները, որոնք բերում է իրանական կողմը, բացարձակապես անհիմն են։ Հարավային Կովկասում տարածքային փոփոխությունները իրականացնում են հենց Իրանի գործընկերները՝ դա Ռուսաստանն է Վրաստանի նկատմամբ, և Հայաստանը՝ Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի փորձն անհաջող եղավ, իսկ ռուսականը դեռ շարունակվում է։
Զանգեզուրի միջանցքի արտատարածքայնությունը, որը փաստացի ենթադրվում էր Եռակողմ հայտարարության մեջ, ցանկալի էր ինչպես ադրբեջանական, այնպես էլ ռուսական կողմի համար։ Ներկա փուլում, երբ Ադրբեջանը արդեն առաջարկում է անցակետ տեղադրել Լաչինի ճանապարհին և Զանգեզուրի միջանցքում, խոսում է այն մասին, որ Բաքուն իբր ձգտում է ուժով արտատարածքային միջանցք բացել Հայաստանի տարածքում, ես համարում եմ առնվազն անդաստիարակություն։
Մյուս կողմից, Զանգեզուրի միջանցքի գործունեության ցանկացած ձևը ենթադրում է Հայաստանի կողմից անվտանգության երաշխիքների ապահովում և վերահսկում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից, որոնք արդեն ավելի քան 25 տարի գտնվում են հայ-իրանական սահմանին։ Այսինքն՝ խոսել այն մասին, որ Զանգեզուրի միջանցքը ինչ-որ չափով փակելու է Իրանի ճանապարհը դեպի Հայաստան՝ առնվազն ծիծաղելի է։
Իրանի դիրքորոշման ապակառուցողականությունը կայանում է նրանում, որ նրա ներկայացուցիչները ոչ մի անգամ չեն աջակցել Բաքվի և Երևանի միջև կնքված խաղաղության պայմանագրին։ Նրանք խոսում են խաղաղության մասին, որպես այդպիսին, բայց խաղաղության մեխանիզմը՝ դա խաղաղության պայմանագիր է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմամբ»,- ասել է Մամեդովը:


Читайте также

Оставить комментарий