ՅԵՆՍ ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է

«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է: Մեր հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, և ես լիովին աջակցում եմ դրան», - ասել է Ստոլտենբերգը ու հավելել, որ խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։
«ՆԱՏՕ-ն շատ դաշնակիցներ ունի, և Ադրբեջանը նրանցից մեկն է: Ի դեպ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի, Ադրբեջանը դուրս է բոլոր ռազմական բլոկներից: Սա ինքնիշխան որոշում է, և մենք հարգում ենք այն»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: