ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎ. ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԾ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Թուրքիան մեծ դեր է կատարում Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման գործում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Նրա խոսքով, 2023 թվականի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի ստորաբաժանումներն ավելի քան 10-ը համատեղ զորախաղեր կանցկացնեն: Դրանք տեղի կունենան և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի տարածքներում:
Հասանովը գովեստով է խոսել Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի մասին, ասելով, որ այն մեծ դեր ունի Ադրբեջանի բանակի հզորացման գործում:
«Մենք հաջողությամբ իրականացրել ենք մի շարք ծրագրեր, աշխատում ենք համատեղ արտադրություններ ստեղծելու վրա: Մենք հիացած ենք Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նվաճումներով», - ասել է Հասանովը: