Մուսա Փանահով . «Մինչև օկուպացված տարածքների ազատագրումը Հայաստանի հետ համագործակցությունն անհնար է»

irevanaz.comՄինչև ԼՂ հակամարտության կարգավորումը՝ պաշտոնական Երևանի հետ որևէ մակարդակով համագործակցության մասին խոսք անգամ գնալ չի կարող։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը։

«Քանի դեռ չեն ազատագրվել Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքները, այդ երկրի հետ համագործակցության հարցերը չեն ընդգրկվի օրակարգում», - հայտարարել է Փանահովը՝ մեկնաբանելով Սև ծովի շուրջ օղակաձև ճանապարհի կառուցման նախագիծը և այդ նախագծում Ադրբեջանի մասնակցությունը։

Նրա խոսքով, ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 7 հազար կիլոմետր և կանցնի 12 երկրների տարածքներով, որոնք մտնում են ՍՏՀԿ-ի (Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Հունաստան, Ռուսաստան, Թուրքիա, Սերբիա, Ռումինիա, Ուկրաինա և Մոլդովա) կազմի մեջ։

«Այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է և անփոփոխ։ Ադրբեջանը ոչ միայն աջակցում է բոլոր տարածաշրջանային նախագծերին, այլ նաև ակտիվորեն մասնակցում է այդ նախագծերին, Բաքուն պատրաստ է մասնակցել նաև այս նախագծին։ Սակայն դրանում նախատեսված է Հայաստանի մասնակցությունը, Իսկ Ադրբեջանի դիրքորոշումը այդ երկրի նկատմամբ պարզ է։ Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել իր ապակառուցողական դիրքորոշումից և չի ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները, այդ երկրի հետ համագործակցությունն անհնար է»,- ընդգծել է փոխնախարարը։



Читайте также

Оставить комментарий