Ռուսաստանցի փորձագետ. Հայաստանին պետք է վտարել ՀԱՊԿ-ից, եթե Երևանում չապամոնտաժեն Նժդեհի հուշարձանը

«Ռուսաստանը քաղաքական մակարդակով պետք է Երևանից պաշտոնապես պահանջի՝ ապամոնտաժել նացիստների կամակատար և ռազմական հանցագործ Գարեգին Նժդեհի հուշարձանը», - ասել է Կորոտչենկոն իր Telegram ալիքում:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մերժման դեպքում, «Հայաստանին պետք է վտարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Ռուսաստանի ռազմական աջակցության հետագա դադարեցմամբ»: