Սահիբա Գաֆարովա. «Չպետք է հանդուրժել Գարեգին Նժդեհի հերոսացումը»

irevanaz.com

Պատմության խեղաթյուրմանը զուգահեռ, նաև ֆաշիզմի և նրա հանցակիցների հերոսացման գործընթաց է գնում: Այն փաստը, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում տեղադրվել է նացիստ Գարեգին Նժդեհի՝ որպես ազգային հերոսի հուշարձանը, չի կարող չանհանգստացնել:
Այս մասին՝ Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված բարձր մակարդակի խորհրդարանական առցանց խորհրդաժողովում ասել է՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան:
"Ցավոք, վերջերս մենք ականատես եղանք այն փաստի, որ որոշ ուժեր փորձում են ժխտել՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ հիտլերյան զորքերի ջախջախման մեջ Սովետական Միության դերը: Սա անհանդուրժելի է և անընդունելի: Ես խորապես համոզաված եմ, որ համաշխարհային հանրությունը պետք է աննկուն լինի ճշմարտությունը պաշտպանելու հարցում",- ասել է նա:
Ս.Գաֆարովայի խոսքով, աշխարհում նեոֆաշիստական միտումների ամրապնդումը պարզապես անհանգստություն է առաջացնում. «Թվում էր, թե ֆաշիստական գաղափարախոսությունն արդեն ավարտված է, և ասուհետ այլևս չի կրկնվի: Սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ պատմության խեղաթյուրմանը զուգահեռ, նաև ֆաշիզմի և նրա հանցակիցների հերոսացման գործընթաց է գնում Չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում տեղադրվել է նացիստ Գարեգին Նժդեհի հուշարձանը՝ որպես ազգային հերոս: Մենք համարում ենք, որ չպետք է հանդուրժել նման երևույթները, քանի որ ֆաշիզմը դատապարտված է ողջ մարդկության կողմից»:
Միլլի Մեջլիսի նախագահը խոսել է նաև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում Ադրբեջանի ավանդի մասին. «Այս օրերին մեր ամբողջ երկիրը նշում է մեր բոլորի համար նշանակալից և ամենակարևոր պատմական տարեթիվը՝ Հաղթանակի օրը: Եվ երախտագիտությամբ ու սիրով հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն նվիրաբերել են իրենց երկրի ազատության համար: Իմ երկրի՝ Ադրբեջանի ավանդը այս հաղթանակում դժվար է գերագնահատել: Ադրբեջանը, որն իրավամբ համարվում էր ԽՍՀՄ վառելիքի հիմնական մատակարարը, դարձել է Կարմիր բանակի ամենահզոր զինանոցներից մեկը: Պատերազմի ժամանակ Ադրբեջանը մատակարարել է 75 միլիոն տոննա նավթ, որը մեծ դեր խաղաց մեծ հաղթանակին հասնելու գործում: Ֆաշիստական հորդաններին հաղթելու գործում առանձնահատուկ դեր ունեցան ադրբեջանական ազատագրական ստորաբաժանումները: Ադրբեջանի ավելի քան 130 ներկայացուցիչներ արժանացան «Սովետական Միության հերոսի» կոչմանը:



Читайте также

Оставить комментарий