Վալերի Երիցյան. «Նժդեհը ու Դրոն կարող են հերոս լինել միայն շարմազանովների, սարգսյանների և քոչարյանների նման մարդկանց համար»

irevanaz.com

Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված քաղաքականություն են վարում ֆաշիստական հանցագործների հերոսացման հետ կապված, ընդ որում մոռանալով Հայրենական մեծ պատերազմի իրական հերոսների մասին, համարում է՝ պահեստի փոխգնդապետ, Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայկական սփյուռքի ներկայացուցիչ Վալերի Երիցյանը: Նրա խոսքով, հայտնում է Ինտերֆաքսը,  տարբեր երկրներում ապրող  հայերը զարմանքով են հետևում, թե ինչպես է Հայաստանում բարձր մակարդակով  տարվում նացիստական հանցագործների քարոզումն  ու հերոսացումը, առաջին հերթին այնպիսի ֆաշիստական հանցագործների, ինչպես Դրաստամատ Կանայանը (Դրո) և Գարեգին  Նժդեհը:
«Նրանք մեղավոր են հսկայական թվով խաղաղ խորհրդային քաղաքացիների զոհվելու համար: Նրանք կռվել են ֆաշիստական Գերմանիայի կողմում: Ոչ մի կերպ գլխումս չի տեղավորվում, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները ինչպե՞ս են այսօր արդարացնում հերոսացումը և Երևանում այդ նացիստական հանցագործների պատվին հուշարձաններ կանգնեցնելը: Նորմալ հայերի համար, որոնք մեծամասնություն են կազմում,  ազգային հերոս է հանդիսանում մարշալ Բաղրամյանը, իսկ Նժդեհը ու Դրոն կարող է հերոս լինել միայն շարմազանովների, սարգսյանների և քոչարյանների նման մարդկանց համար», - ասել է Վալերի Երիցյանը:
Նրա խոսքով, հայերը ունեն՝ իրենց    մարտական փառքով պսակած բավականին փառապանձ հերոսներ: Նա որպես օրինակ է բերում մարշալ Իվան Բաղրամյանին, որի մասին Հայաստանում   փաստորեն չեն հիշատակում: Երիցյանը ցավալի է համարում այն, որ հայ երիտասարդության մոտ հերոսի կերպարը ձևավորվում է՝ ֆաշիստական հանցագործների ու ահաբեկիչների միջոցով: Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Գարեգին Նժդեհի հուշարձանի կանգնեցնելը և հերոսացումը չպետք է հետաքրքրի Ռուսաստանին, որովհետ հայերի համար Նժդեհը ազգային հերոս է:



Читайте также

Оставить комментарий