Հայաստանի իշխող կուսակցությունը աջակցում է ֆաշիզմի կամակատարներին
«Հայաստանի իշխող կուսակցությունը աջակցում է ֆաշիզմի կամակատարներին»,-նման հստակ բնութագրում է տրվել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում: «Կանխագուշակումներ» ծրագրի վարողը՝ ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատել է Երրորդ ռեյխի խորհրդանիշի հետ, ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը հերոսացնում է հիտլերյան կամակատարներին: Դառն է, սակայն ճշմարտություն է: Ճշմարտություն է, որի հետ Հայաստանի իշխանությունները կտրականապես համաձայն չեն: Նացիզմին, ագրեսիային իր հակվածությունը, ինչպես նաև ֆաշիզմի հերոսացումը պաշտոնական Հայաստանը հաստատել է մեկ անգամ ևս: Իշխող հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ «Ազատություն» ռադիոկայանի տված հարցազրույցում ռուսական հեռուստաալիքի գնահատումները որակավորել է, որպես անհեթեթ ու անկիրթ:
Հայաստանի իշխանությունների համար պետք է անհարմար լինի՝ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների փիլիսոփայության մասին հիշեցնելը: Ռուսաստանցի քաղաքագետ Դարիա Գրևցովայի կարծիքով, շատ տարօրինակ է, երբ երկիրը, որտեղ կանգնեցնում են Ռուսաստանի թշնամու հուշարձանը, իրեն անվանում է նրա ընկերը:
«Նացիստ Նժդեհի մասին հարցը ուղիղ մեր աչքի առջև պառակտում է Հայաստանին և Ռուսաստանին: Նա՝ «Ով զոհվում է Գերմանիայի համար, զոհվում է Հայաստանի համար» մեջբերումը խոսում է այն մասին, որ Նժդեհը եղել է Ռուսաստանի թշնամին: Իսկ Ռուսաստանը կտրականապես դեմ է, որպեսզի երկրները, որոնք իրենց անվանում են բարեկամական, կանգնեցնեն նրա թշնամու հուշարձանը: Ցավոք, Հայաստանում ապրում են շատ քիչ ռուսներ, ովքեր կարող էին հանդես գալ արդ հուշարձանի դեմ», - CBC հե-ուստաալիքըն ասել է Ռուսաստանցի քաղաքագետ Դարիա Գրևցովան:
Ռուսաստանցի փորձագետ Եվգենի Միխաիլովը հայտարարել է. Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող Հայաստանում ֆաշիզմի հերոսացումը պաշտոնական Երևանի մեծ սխալն է:
«Ռուսաստանը պետք է եզրահանգումներ անի դրանից: Ով է բարեկամ, ով՝ թշնամի: Ես նկատի չունեմ, որ Հայաստանը թշնամի է: Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքական վարչակարգը... բավականին շատ մեծ սխալներ է կատարում, այդ թվում նաև Ռուսաստանի նկատմամբ»,-ասել է Եվգենի Միխաիլովը:
Չգիտես ծիծաղել, թե լացել՝ նման ռեակցիա է հետևել Հայաստանի կառավարության հայտարարությանը այն մասին, որ Նժդեհը հայ ժողովրդի համար ունի նույն նշանակությունը, ինչպես Սուվորովը և Նևսկին ռուս ժողովրդի համար:
«Նժդեհին Սուվորովի ու Նևսկիի նման մեծ զորապետերի հետ համեմատելը պարզապես ծիծաղելի է»,-նշել է Դարիա Գրևցովան:
«Բացարձակ անհեթեթություն է, սրբապղծություն՝ Նժդեհին համեմատել Սուվորովի և Ալեքսանդր Նևսկիի հետ: Այսինքն դա անպատշաճ համեմատություն է, որին պետք է խելամտորեն պատասխանել: Դրանք եղել են մեծ հերոսներ Ռուսաստանի համար, սակայն Նժդեհը մատնիչ է, դավաճան, ով կռվել է մեր երկրի դեմ, ով ֆաշիստական վարչակարգի կամակատար է և դա մեծ սխալ է, քաղաքական սխալ է՝ Նժդեհին համեմատել Ռուսաստանի պատմության մեծագույն հերոսների հետ»,-ասել է Եվգենի Միխաիլովը:
Հայաստանում ֆաշիզմի հերոսացման թեման առաջին անգամ չէ բարձրացվում Ռուսաստանում: Անցած տարվա հունիսին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Հայաստանում Գարեգին Նժդեհի հուշարձանի կանգնեցման հետ կապված արտահայտելով ռուսական կողմի դիրքորոշումը, հայտարարել է, որ Ռուսաստանին անհասկանալի է, թե ինչու է Երևանում կանգնեցվել Գարեգին Նժդեհի հուշարձանը: Հայաստանի ֆաշիստամետ քաղաքականությունը դատապարտում են նաև տարբեր երկրների բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչները, այդ թվում նաև 20–րդ դարի սկզբին Նժդեհի հանցագործություններից անմիջականորեն տուժած ադրբեջանցիներն ու հրեաները: Մինչդեռ, Հայաստանում Նժդեհի անունն են կրում փողոցները, մետրոյի կայարանները և կանգնեցվել են նրա հուշարձանները: Նրա գաղափարները դրված են Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության գաղափարախոսական հարթակի հիմքում: Անցած տարվա մայիսին, Երևանի կենտրոնում Նժդեհի հուշարձանի բացման արարողությանը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցել են երկրի իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչները: Այդ երկրի իշխող կուսակցության 160 հազար անդամները հպարտանում են նրանով, որ հանդիսանում են Նժդեհի գաղափարախոսության կրողներ և խոստանում են այն զարգացնել ապագայում: Թվում է, թե ազդանշանը տրվել է: Համաշխարհային հանրությունը պետք է արձագանքի, սակայն այժմ ոչ միայն խոսքով: