Հիքմեթ Հաջիև. «Գարեգին Նժդեհի նման ֆաշիստի անվան հավերժացումը բացահայտում է Հայաստանում իշխող ռեժիմի իսկական էությունը»

irevanaz.comԳարեգին Նժդեհի նման ֆաշիստի անվան հավերժացումը բացահայտում է Հայաստանում իշխող ռեժիմի իսկական էությունը:  
Ֆաշիստ, ՍՍ-ի գեներալ Գարեգին Նժդեհի, «Դրո» մականունով Դրաստամատ Կանանյանի, ինչպես նաև ASALA-ի ահաբեկիչ Մոնթե Մելքոնյանի քարոզումը որպես «ազգային հերոսներ», նրանց անունների հավերժացումը ցույց է տալիս Հայաստանում իշխող ռեժիմի իսկական էությունը:   
1918-1920 թվականներին պատմական ադրբեջանական տարածք հանդիսացող Զանգեզուրի խաղաղ բնակիչների նկատմամբ հանցագործություններ կատարած Գարեգին Նժդեհը և Դրաստամատ Կանանյանը, իրենց ոճրագործությունները հատուկ դաժանությամբ շարունակեցին գերմանաֆաշիստական բանակի կազմում՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ոչնչացնելով ԽՍՀՄ-ի օկուպացված տարածքներում բնակվող հրեաներին և այլ ժողովուրդներին: 
Նժդեհի կողմից ձևավորված հայկական շովինիստական գաղափարախոսության միտումները, որը հիմնված էր ֆաշիստների ռասսայական խտրականության, հակասեմիտիզմի, «արիական» գաղափարախոսության վրա, այսօր նկատվում են Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության և կառավարության գաղափարախոսության մեջ: Սարսափելին այն է, որ «նժդեհիզմ» կոչվող այս ռասսայական գաղափարախոսությունը ներառված է Հայաստանի միջնակարգ և բարձրագույն դպրոցների ուսումնական ծրագրում, երիտասարդ սերունդները դաստիարակվում են ցեղապաշտական գաղափարախոսության ոգով:      
Հայաստանում ֆաշիստների հերոսացումը, այդ թվում՝ 2016 թվականի մայիսի 28-ին Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը անարգանք է 2-րդ Համաշխարհային պատերազմում զոհված միլիոնավոր մարդկանց, նրանց հարազատների, պատերազմի վետերանների նկատմամբ:   
Միջազգային հանրությունը պետք է ճիշտ գնահատական տա Հայաստանի այդ գործողություններին՝ հիմնվելով ՄԱԿ ԱԽ-ի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված  «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային նպաստող պրակտիկայի այլ տեսակների հերոսացման դեմ» հռչակագրի և այլ փաստաթղթերի վրա:

Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար



Читайте также

Оставить комментарий