Օլեգ Կուզնեցով. «Հայաստանին սպասում են միջազգային հեղինակության հետ կապված լուրջ տհաճություններ»

irevanaz.com

Հայաստանին սպասում են միջազգային հեղինակության հետ կապված լուրջ տհաճություններ: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի պատմաբան Օլեգ Կուզնեցովը: Նա ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նախապատրաստության շրջանակներում Հայաստանի վրա ճնշում է գործադրվելու Ռուսաստանի և այլ երկրների կողմից:  Պատճառը՝ պաշտոնական Երևանի կողմից ֆաշիզմի քարոզումն է: Օլեգ Կուզնեցովի խոսքով, Գարեգին Նժդեհին հերոսացնելով՝ Հայաստանում երիտասարդ սերնդին դաստիարակում են նացիստական ոգով: «Հայաստանի նոր իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ցավոք, շարունակում են նախկին իշխանությունների քաղաքականությունը: 
«Նրա կողմնակիցների կեսը դաստիարակվել է ցեղակրոն ուսմունքի հիման վրա: Նրանք իրենց համարում են առանձին ռասա՝ գերմարդ, ամենահին և ամենախելացի ազգ: Եթե Նիկոլ Փաշինյանը գոնե մի քայլ շեղվի այդ քաղաքականությունից, ապա  կարող է զրկվել կողմնակիցների աջակցությունից»,-ասել է  պատմաբան Օլեգ Կուզնեցովը:
Մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելով Նժդեհի արձանը՝ Հայաստանը հայտարարեց իր նացիստական էության մասին: Այդ կապակցությամբ հայտարարություն տարածեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, որում ընդգծված էր. «կան տեղեկություններ, որ Գարեգին Նժդեհը համագործակցել է 3-րդ ռեյխի հետ»: Վերջերս Ռուսաստանի Արմավիր քաղաքում ապամոնտաժվեց Նժդեհի հուշատախտակը: Դրանով Հայաստանին հասկացնել տվեցին, որ պատմությունը աղավաղելու բոլոր փորձերը կասեցվելու են:



Читайте также

Оставить комментарий