Ֆարիդ Շաֆիև. «Մամեդ Էմին Ռասուլզադեն իրոք այցելել է Գերմանիա, սակայն, վերջին հաշվով հրաժարվել է համագործակցել նացիստների հետ»

irevanaz.com

Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը մեկնաբանել է՝ տեսկոնֆերանսի ժամանակ ֆաշիզմի հերոսացման հետ կապված՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած մեղադրանքները:
Ֆարիդ Շաֆիևն ասել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը, ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ միասին, մասնակցել են ֆաշիզմի դեմ պայքարին:
«Սա բոլորովին այլ հարց է, և Փաշինյանը փորձել է մեղադրել Ադրբեջանին այս փաստը հերքելու փորձի մեջ: Սա բացարձակապես ճիշտ չէ: Ադրբեջանի ղեկավարությունը, մասնավորապես նախագահը, հանդես է եկել՝ ֆաշիստների հանցակից Գարագին Նժդեհին հերոսացման մեղադրանքով: Սա անհերքելի փաստ է: Երևանում կանգնեցվել է նրա հուշարձանը: Այս հարցի հետ կապված խնդիրը ավելի խորն է՝ Նժդեհը դավանել է հայ ազգի գերակայության գաղափարը` նացիզմի նման գաղափարախոսություն: Նրա՝ 1930-ական թվականներին մշակած «ցեղակրոն» հայեցակարգը բխում է ռասիստական տեսություններից: Նման տեսությունը արմատավորվել է ժամանակակից Հայաստանում, և դա կազմում է՝ տարածքային ընդարձակման քաղաքականության, թուրքական և ադրբեջանական ֆոբիայի, հայ ազգի գերակայության և երեք ծովերի միջև «Մեծ Հայաստանի» գաղափարի մասը:
Փաշինյանը վկայակոչել է՝ Ադրբեջանի առաջին Հանրապետության գաղափարական առաջնորդին (1918-1920) Մամեդ Էմին Ռասուլզադեին՝ նրան մեղադրելով նացիստների հետ համագործակցության և Ադրբեջանում նրա հերոսացման մեջ: Այստեղ Հայաստանի կառավարության ղեկավարը, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ աղավաղել է պատմական փաստերը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռասուլզադեն իրոք այցելել է Գերմանիա (ինչպես և վտարանդիության մեջ գտնվող ԽՍՀՄ ազգային հանրապետությունների շատ այլ գործիչներ), սակայն , վերջին հաշվով հրաժարվել է համագործակցել նացիստների հետ: Սա նույնպես հայտնի փաստ է: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր կռվել են նացիստական Գերմանիայի կողմից, նրանց համար Ադրբեջանում հուշարձաններ չեն կանգնեցվում և ոչ մի ձևով չեն հերոսացվում: Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված տեղեկատվությունը, լավագույն դեպքում, մոլորություն է, և, ամենայն հավանականությամբ, կանխամտածված սուտ է», - ասել է Շաֆիևը:



Читайте также

Оставить комментарий