ՖԱՐԻԴ ՇԱՖԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾԱՑՈՒՄԸ

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց տարածքային հավակնությունների մասին՝ ասելով, որ «վերադարձնելու են ամբողջ Լեռնային Ղարաբաղը»: Հետաքրքիր է, միջազգային փորձագետները սա կորակեն ագրեսիվ հռետորաբանություն, թե՞ կողմնակալություն դրսևորելով՝ անհիմն կմեղադրեն Ադրբեջանին»:
Այս մասին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ մեկնաբանելով Փաշինյանի «Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու» մասին հայտարարությունը:
«Վերջերս կայացած «Նոր հայացք՝ դեպի Հարավային Կովկաս. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» թեմայով համաժողովը ցույց տվեց, որ մի շարք միջազգային փորձագետների առավելապես հուզում է հայերի ճակատագիրը: Ադրբեջանի միակ ճանապարհը պետք է լինի իր ռազմական կարողությունների մեծացումը»:


Читайте также

Оставить комментарий