Օլեգ Կուզնեցով. «Փաշինյանը արտիստ է, ով լավ է խաղում իր դերը»
Փաշինյանը արտիստ է, ով իր դերը լավ է խաղում շատ հմուտ ռեժիսորների և սցենարիստների ձեռքում:
Այս մասին հայտնել է՝ ռուսաստանցի պատմաբան և քաղաքական վերլուծաբան Օլեգ Կուզնեցովը՝ մեկնաբանելով Գերմանիայում՝ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում քննարկումների ընթացքում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած սադրիչ հայտարարությունները:
Հիշեցնենք, որ Գերմանիայի «Ֆրիդրիխ Էբերտի» հիմնադրամում քննարկումների ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ «մենք՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վրա հարձակումը դիտելու ենք որպես հարձակում Հայաստանի վրա»:
Քաղաքագետը նշել է, որ Կրեմլի անմիջական վերահսկողությունից դուրս գալով՝ Փաշինյանը ակտիվորեն փնտրում է այն սահմանները, որոնց շրջանակներում նա կարող է գործել. «Փաշինյանը լավ է գիտակցում այն փաստը, որ Ղարաբաղում պատերազմը գլխավոր սպառնալիքն է Հայաստանում ստեղծված իր վարչակարգի ֆիզիկական գոյության համար, բայց նա մինչև վերջ չի պարզել իր և իր տերերի համար այս հարցում Բաքվի և Մոսկվայի դիրքերը: Հետևաբար, այսօր նա դիմում է մանր սադրանքների մարտավարությանը, կամ, ինչպես ասում են ֆուտբոլում, մանր աղմուկի մարտավարությանը, որպեսզի հասկանա, թե որ գծից այն կողմ չի կարելի անցնել»: