ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ. «ԱՊՐԻԼՅԱՆ ՄԱՐՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 300 ԶՈՀ և ԱՎԵԼԻ ՔԱՆ 700 ՎԻՐԱՎՈՐ»
Ըստ Հայաստանի ընդդիմադիր մամուլի՝ մասնավորապես «Սասնա ծռեր» հասարակական կազմակերպության տեղեկատվության՝ ապրիլյան բախումների ժամանակ Հայաստանի կորուստները կազմել են ավելի քան 150 զոհ և ավելի քան 200 վիրավոր, և սա ճշմարտության մի մասն է միայն:
Այս թվերն արտացոլում են միայն զորակոչիկների շրջանում եղած կորուստները: Հայաստանը շարունակում է թաքցնել զոհված ղարաբաղցիների և վարձկանների վերաբերյալ տվյալները:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով այս տվյալները, կարելի է ասել, որ ապրիլյան բախումների ժամանակ հակառակորդը տվել է շուրջ 300 զոհ և ավելի քան 700 վիրավոր: