Ոչնչացվել է Հայաստանի տասնյակ միավոր ռազմական տեխնիկա, ավելի քան 550 զինծառայողներ սպանվել և վիրավորվել են
Հայաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից՝ ադրբեջանական բանակում կորուստների քանակի վերաբերյալ տարածված տեղեկատվությունն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը:
Սա ուղղված է՝ հայ բնակչության անհանգստության և քաոսի նվազմանը, որը տիրում է հայկական բանակում` Ադրբեջանի բանակի հաջողությունների առջև:
Այս մասին ասվում է՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գործողության օրվա ավարտին ստացված հետախուզական տվյալների համաձայն՝ մարտերի արդյունքում հայկական բանակը լուրջ կորուստներ է կրել: Ոչնչացվել է հակառակորդի 22 տանկ և այլ զրահատեխնիկա, 15 զենիթահրթիռային «ՕՍԱ» համակարգեր, 18 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 8 հրետանային համակարգ: Հակառակորդի կենդանի ուժի կորուստները կազմել են ավելի քան 550 սպանվածներ ու վիրավորներ: Ոչնչացվել են հայկական բանակի 3 զինամթերքի պահեստներ տարբեր ուղղություններով:
Թալիշ գյուղի ուղղությամբ մարտերի ընթացքում ոչնչացվել է հակառակորդի օդային հարձակման գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, իսկ նրա ղեկավարած զորամասի անձնակազմը մեծ կորուստներ է կրել:
Հակառակորդի բանակում վիրավորների մեծ քանակի պատճառով՝ ռազմական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում մահճակալների պակաս կա, ինչպես նաև արյան մատակարարման պակաս:
Ինչպես միշտ, հայկական կողմն այս անգամ ևս հանրությունից թաքցնում է իր բանակում իրական կորուստները: