Ադրբեջանական զորքերը պահպանում են օպերատիվ առավելությունը ռազմաճակատի ողջ երկայնքով

irevanaz.com

Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը՝ իրավիճակը ողջ ռազմաճակատի երկայնքով մնում էր կայուն լարված:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում, մարդասիրական հրադադարի ռեժիմը չպահպանող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, մի քանի անգամ փորձել են փոքր խնբերով հարձակվել ադրբեջանական բանակի դիրքերի վրա՝ Ագդերե-Աղդամ և Ֆիզուլի-Ջեբրայիլ ուղղություններով՝ կորցրած դիրքերը վերականգնելու համար:
Ռազմական գործողությունների արդյունքում՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններում ոչնչացվել է՝ հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, ինչպես նաև ռչնչացվել և շարքից դուրս է եկել 3 BM-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 1 T-72 տանկ և մի քանի միավոր ավտոմոբիլային տեխնիկա:
Ստացված տեղեկատվությունների համաձայն՝ մարտական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի 9-րդ գնդի հրետանու պետը, իր ենթակայության տակ եղող ստորաբաժանման հետ միասին, նահանջել է Հադրութի ուղղությունից, իսկ գնդի 5-րդ վաշտի անձնակազմը՝ մարտական դիրքերում թողնելով իրեն ամրագրված մարտական տեխնիկան, դիմել է փախուստի: Բացի այդ, նահանջել են նաև 5-րդ և 522-րդ գնդերի անձնակազմերը՝ դիրքում թողնելով ավտոմոբիլային տեխնիկան ու զրահամեքենաները:
Գըրմըզը բազար բնակավայրի ուղղությամբ հրետանային հարվածի արդյունքում՝ 1-ին գնդի մշտական տեղակայման կետում ոչնչացվել է՝ նահանջող հակառակորդի ստորաբաժանման ստորգետնյա ապաստարանը և երկու միավոր տեխնիկա:
Տեղեկությունների համաձայն՝ հակառակորդի կենդանի ուժի բազմաթիվ կորուստների թվում է նաև՝ 246-րդ գնդի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը:
Հայաստանի զինված ուժերի 1-ին գնդի պաշտպանության հատվածում հրաձգություն է տեղի ունեցել՝ նահանջող ստորաբաժանումների հաղորդակցության խափանման և փոխազդեցության պատճառով: Հակատանկային և մյուս ստորաբաժանումների անձնակազմը նույնպես լքել է մարտական դիրքերը:
Ներկայումս ադրբեջանական բանակի զորքերը ռազմաճակատի ողջ երկայնքով ունեն օպերատիվ առավելություն:



Читайте также

Оставить комментарий