Ոչնչացվել է հակառակորդի ավագ սպա, որը խախտել էր հումանիտար հրադադարը

irevanaz.com

Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշեր իրավիճակը ռազմաճակատի բոլոր հատվածներում եղել է կայուն լարված:
Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը, խախտելով հումանիտար հրադադարի ռեժիմը՝ Հայաստանի զինված ուժերը նոր ուժեր և ռազմական տեխնիկա կուտակելուց հետո, կորսված դիրքերը հետ վերադարձնելու նպատակով՝ փորձել են փոքր խմբերով հակագրոհի անցնել Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով: Հակառակորդի գիշերային ժամերին գրոհի անցնելու բոլոր փորձերը կասեցվել են:   
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ռազմաճակատի տարվեր հատվածներում ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, 5 միավոր Т-72 տանկ, 6 միավոր Դ-20 և Դ-30 հաուբից, զինամթերքով բեռնված 5 բեռնատար ավտոմեքենա, 11 միավոր այլ ավտոմոբիլային տեխնիկա, 3 միավոր ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ,  5 միավոր «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից, 8 ՀՕՊ համակարգ և ռադիոտեղորոշիչ կայան:
Նշվում է, որ օկուպացված տարածքներում իրականացված ռազմական օպերացիաների արդյունքում ծանր հարված է հասցվել հայկական բանակի հիմնական և պահեստային ուժերին, հակառակորդի վառելիքի և զինամթերքի պաշարները սպառվում են: Հայ զինծառայողների խուճապի մեջ են: Կորում է զինվորների վստահությունը սպաների նկատմամբ:
Հայաստանի ԶՈՒ 1-ին, 5-րդ և 9-րդ մոտոհրաձգային գնդերի զինծառայողները ինքնակամ լքում են իրենց մարտական դիրքերը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ զոհվածների շարքում է նաև 1-ին մոտոհրաձգային գնդի փոխհրամանատար, փոխգնդապետ Արտակ Վանյանը:



Читайте также

Оставить комментарий