Ադրբեջանի ՊՆ. Ղարաբաղում վնասազերծվել են հայկական գնդի հրամանատար և նրա տեղակալը
«Հոկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են Աղդերե-Աղդամի, Ֆիզուլի-Հադրութ-Ջաբրայիլ և Գուբադլը-Զանգիլան հատվածում:
Այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Հակառակորդը փորձել է Ֆիզուլիի ուղղությամբ հակագրոհի անցնել և հետ է շպրտվել: Հայկական ստորաբաժանումը 30 զինծառայող կորցնելուց հետո ստիպված է եղել նահանջել:
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Բացի այդ, հատուկ գործողությունների ժամանակ ոչնչացվել է 246-րդ գնդի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը, նրա տեղակալ Արմեն Օհանյանը և 3-րդ գումարտակի հրամանատարը:
Նշվում է, որ ռազմաճակատի տարբեր հատվածներում ոչնչացվել և շարքից հանվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, ինչպես նաև 2 միավոր Տ-72 տանկ, 4 միավոր ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 1 միավոր Դ-30 թնդանոթ-հաուբից, 5 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: