ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԻՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ, ՆՐԱ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ԱՌՆՎԱԶՆ 7-8 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

Հայաստանը թաքցնում է իր կորուստները: Սակայն, մեր ունեցած ճշգրիտ տեղեկությունների համաձայն, նրա կորուստները կազմել են առնվազն 7-8 հազար մարդ:
Այս մասին՝ շեհիդների ընտանիքներին, պատերազմի հաշմանդամներին և Հայրենական պատերազմի հերոսներին բնակարաններ և ավտոմեքենաներ տրամադրելու արարողությանը մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Կարող էին ավելի շատ շեհիդներ լինել: Դրա համար էլ, հայկական բանակի համեմատ, մենք շատ ավելի քիչ կորուստներ ունենք: Ճիշտ է, Հայաստանը թաքցնում է իր կորուստները: Սակայն, մեր ունեցած ճշգրիտ տեղեկությունների համաձայն, նրա կորուստները կազմել են առնվազն 7-8 հազար մարդ: Միայն ազատագրված հողերում շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 1600 հայ զավթիչների մարմին: Ադրբեջանն այստեղ էլ է մարդասիրություն ցուցաբերում: Առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո, անհետ կորել է մեր մոտ 4 հազար մարդ: Հայերը նրանց մարմինները չվերադարձրեցին մեզ: Բայց, այնուամենայնիվ, մենք, առաջնորդվելով հումանիզմի ամենաբարձր սկզբունքներով, դա էլ ենք անում: Բոլոր գործողությունները պլանավորելիս մենք հետևում էինք գործողությունների ընթացքին, իրական ժամանակում: Մենք գիտեինք, որ հակառակորդի կորուստները կազմել են առնվազն 7-8 հազար մարդ: Իսկ Ադրբեջանը ուներ մինչև 3 հազար շեհիդ: Եթե հաշվի առնենք, որ մենք հակահարձակողական գործողություն ենք իրականացրել, որ 5-6 պաշտպանական գիծ է եղել, մեզ համար անբարենպաստ են եղել մեծ ինժեներական ամրությունները և բնական ռելիեֆը, ապա կարելի է հասկանալ, թե որքան ենք մենք մտածել մարդկանց առողջության, նրանց կյանքը պահպանելու մասին և մենք հասել ենք դրան», - ասել է պետության ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий