Ղարաբաղում հայկական բանակի կորուստները կազմում են հազարավոր մարդ, զենքի պակաս է զգացվում
Ռուսաստանի «Նովայա գազետսա»-ի թղթակիցը այցելել է Հայաստանի կողմից օկուպացված Ղարաբաղ, մասնավորապես Խանքենդի և Շուշա քաղաքներ։ Հայ զինվորների հետ զրույցներից նրանք իմացել են, որ Հայաստանի ԶՈւ-ն կրում է վիթխարի կորոստներ, որոնք թաքցվում են հասարակությունից, զինակոչիկները զենքի և համազգեստի պակաս են զգում, իսկ ճակատայն գծում իրավիճակը ողբալի է։
Նրանք նաև պարզաբանել են, որ Շուշայի մշակույթային կենտրոնին հարվածներ հասցնելու պահին՝ այնտեղ գտնվել են ավելի քան 600 զինվորականներ։
«Նրանք խորհրդակցելու համար դիտավորյալ հավաքվել էին քաղաքացիական օբյեկտում, որպեսզի չընկնեն գնդակոծման տակ։ Սակայն գտնվել է մատնիչ, ով մատնել է նրանց։ Եվ այդպիսինները քիչ չեն մեզ մոտ»,- պատմել է տեղացի վարորդներից մեկը։
Արթուր անունով զինվորականներից մեկը, ով կռվել է հարավային ճակատում, Ջեբրաիլի շրջանում, ասել է.
«Երեկ մենք եղել ենք Հադրուդում, եկան սպաները և ասացին, որ հրամանատարին դատելու են։ Նա գիշերը հավաքեց բոլոր երիտասարդներին և ասաց, հեռացեք Ջեբրաիլից»,- ասում է Արթուրը։
Մյուս զինվորականը հաստատում է. «Այնտեղ ամեն ինչ շատ վատ է»։
«200 մարդ միայն իմ աչքի առաջ է զոհվել, մեր գծի վրա։ Իսկ այնտեղ մենք ունենք հազարավոր զոհվածներ»,- համոզված է Արթուրը։