«Ընտրություններ» Ղարաբաղում. ապրել, թե չապրել
Հայաստանը մտադիր է մայիսի 3-ին «խորհրդարանական ընտրություններ» անցկացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Դիտորդների կարծիքով՝ դրանք ձևական բնույթ են կրելու. «պատգամավորական» մանդատներն արդեն բաժանվել են: Մրցակցության կամ բողոքի ցույցերի սպասելն անիմաստ է, քանի որ ռեժիմի գործունեությունը Ղարաբաղում արգելված թեմա է: Դրանում համոզվելու համար բավական է հետևել այդ տարածաշրջանի մամուլին: Ղարաբաղում հրապարակվում է ընդամենը մեկ թերթ, ինչպես նաև մի քանի ինտերնետային կայք: Բոլոր այս պարբերականներում տեղադրվում են լուրեր Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և այլ տարածաշրջանային երկրների վերաբերյալ: Ղարաբաղի մասին տեղեկությունները սահմանափակվում են ինչ որ դպրոցի մասին նյութով կամ սփյուռքի ներկայացուցիչների հետ անջատողական վարչակարգի «պաշտոնական» հանդիպումներով, որոնցից, սովորաբար, նյութական օգնություն են խնդրում: Իսկ Ղարաբաղի բնակչության սոցիալ-հասարակական կյանքի մասին տեղեկություններ ընդհանրապես չկան: Այս ամենը ցույց է տալիս, թե օկուպացված տարածքներում ռազմական դիկտատուրա ձևավորած Հայաստանը որքան շատ է վախենում այդ մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքից:
Հայտարարվել է, որ այդ «ընտրություններին» կարող է մասնակցել շուրջ 100 հազար ընտրող: Սակայն, շատ դիտորդներ այդ թիվը չափազանց ուռճացված են համարում: Ըստ «պաշտոնական» վիճակագրության՝ օկուպացված տարածքներում այսօր բնակվում է շուրջ 150 հազար մարդ: Սակայն, Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում առկա ծանր տնտեսական վիճակը մարդկանց ստիպում է ընդմիշտ լքել այդ տարածաշրջանը: Այսպես, Հայաստանից արտագաղթողների թիվը 2014 թվականին աճել է 12%-ով՝ գերազանցելով 47 հազարը (ըստ պաշտոնական տվյալների): Լեռնային Ղարաբաղի վիճակն ավելի աղետալի է: Օրինակ, Խոջալուի շրջանի Գըզըլօբա գյուղի (Ադրբեջանի կազմում ամենախոշոր բնակավայրերից էր) գյուղապետ Գ. Պետրոսյանի խոսքով՝ այսօր այն հայտնվել է մեռնող գյուղերի շարքում: Գյուղապետը պնդում է, որ ինչպես և Ղարաբաղի մյուս գյուղերում՝ այստեղ նույնպես առկա են բազմաթիվ խնդիրներ: «Ամենագլխավոր խնդիրն արտագաղթն է. գյուղն օրեցօր դատարկվում է: Հիմնականում արտագաղթում են Ռուսաստան: Չնայած, որ ժողովրդագրական վիճակի բարելավումը Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է «պետական» քաղաքականության առաջնահերթություն և ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ, բնակչությունը առաջին իսկ հնարավորության դեպքում լքում է այդ տարածքը: Հայաստանի իշխանությունները՝ որպեսզի կարողանան ինչ-որ կերպ կանխել արտագաղթը, որոշել են դադարեցնել Լեռնային Ղարաբաղում և այլ օկուպացված տարածքներում բնակվող քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը: Այս ամենի ֆոնի վրա Ղարաբաղում սոցիալտնտեսական վիճակը գնալով վատթարանում է: Չցանկանալով անօրինական ճանապարհով ձեռք բերված իրենց միլիոնները ծախսել հանուն ժողովրդի բարեկեցության՝ Հայաստանի քրեաօլիգարխիկ ռեժիմը և նրա կողմից Լեռնային Ղարաբաղում նշանակված մարիոնետները հայտարարում են, որ առանց սփյուռքի աջակցության հնարավոր չէ դուրս գալ իրավիճակից: Դիտորդների կարծիքով՝ հենց դրանով է կապված վերջին ժամանակներում սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների հաճախակիացումը, որոնք զգալիորեն նվազեցրել են կոռումպացված Հայաստանին և անջատողական ռեժիմին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը:
Ղարաբաղի բնակչության շրջանում լուրջ մտահոգություն առաջացնող պատճառներից մեկն էլ իրավիճակի սրումն է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, ինչի հետևանքով հայկական կողմի կորուստները հաճախակի բնույթ են կրում: Սեփական կորուստները թաքցնելու և բնակչության դժգոհությունը կանխելու նպատակով Ղարաբաղի «իշխանություններն» արգելել են շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության տարածումը:
Որոշ վերլուծաբաններ՝ հաշվի առնելով «իշխանությունների» հանդեպ աճող անվստահությունը, «ադրբեջանական Ղարաբաղի» նկատմամբ նոստալգիայի զգացումը, որը գնալով ավելի է խորանում, ենթադրում են, որ օկուպացված տարածքների բնակչության շրջանում կարող են առավել մեծ ժողովրդականություն վայլելել այն քաղաքական ուժերը, որոնք խնդրի կարգավորման համար փոխզիջումների կողմնակից են: