Հայկական եկեղեցիները վերածվում են անբարոյականության օջախի
Հայաստանի մի շարք եկեղեցիներում անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բռնությունների կիրառման հետ կապված իրավիճակը չի փոխվել: Հիշեցնենք, որ անցած տարի մի շարք հայկական ԶԼՄ-ներ հրապարակել են՝ Երևանում հոգևորականների պեդոֆիլության մասին շոկային տեղեկությունը: Հայտնվել է, որ 12-14 տարեկան դեռահասները, որոնք ցերեկը ծաղիկներ են վաճառում Երևանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, կամ սոսկ ապրում են աղքատության մեջ, գիշերները՝ եկեղեցու պատերի տակ և նրան հարակից կանաչ գոտում սպասարկում են «հաճախորդներին»: Ականատեսները պատմում են, որ հաճախ նման երեխաներին մի քանի ժամով վերցնում են եկեղեցու ծառայողները, իսկ երբեմն նրանց տանում են ունևոր դասի տները:
Տեղի բնակիչների խոսքով, չնայած իրավապահ մարմիններին հասցեագրված բազմաթիվ դիմումներին՝ ոստիկանները աշխատում են չնկատել այդ երեխաներին:
«Մենք շատ բան ենք տեսնում, սակայն իրավունք չունենք տեղեկություններ տալ այդ մասին: Նրանք այստեղ միայն ծանոթանում են, իսկ իրենց գործն անում են «մեկ այլ տեղ», ասել է քաղաքացիական հագուստով ոստիկանը՝ որը գերադասեց չներկայանալ: Մեզ արգելել են մոտենալ նրանց, որովհետև նրանք գտնվում են եկեղեցու հովանավորության ներքո, ասել է տարածքը վերահսկող մյուս ոստիկանը ու հավելել,-«իսկ եկեղեցական գործերին մենք չենք միջամտում»:
Ոստիկանների խոսքով, հացի փող վաստակելու համար մարմնավաճառությամբ զբաղվող տղաները այստեղ են գալիս հիմնականում Երևանի հատուկ տիպի և գիշերօթիկ դպրոցներից: Նրանք 5-ից 8 տարեկան հասակում զբաղվում են մուրացկանությամբ, իսկ հետո արդեն փող են վաստակում «այլ ճանապարհով»: Ի տարբերություն կին մարմնավաճառների՝ երեխաները էժան արժեն, նրանց համար վճարում են 300 դրամ:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծառայողները հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություններից: Նրանցից մեկը խոստովանել է, որ երեխաներին հրավիրում են եկեղեցի, դա բացատրելով՝ «նրանց հոգու հանդեպ հոգատարության ու ճիշտ ճանապարհի բերելու» նկատառումով: «Օրվա ցանկացած պահին եկեղեցու դռները բաց են նրանց առջև, այդ թվում նաև գիշերը»,- հայտարարել է հոգևորականը:
Հայ փորձագետները ափսոսանքով են նշում, որ եվրոպացի հոգևորականների մոտ տարածված այդ վարակը ներթափանցել է նաև Հայաստան:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում անչափահաս տղաների հանդեպ հակումների համար՝ հայ հոգևորականները երկար տարիների ընթացքում տեղի բնակիչների կողմից մշտապես ենթարկվում են պարսավանքի: