ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԹԸ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է երթը դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի:
«Այս երթով մենք պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին որպես հիբրիդային պայքարի գործիք օտար ուժերի ՀՀ, նրա անկախության, ինքնիշխանության և պետականության դեմ օգտագործելու գործելակերպի կապակցությամբ», - նախօրեին հայտարարել է վարչապետը:
Փաշինյանն ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է սուրբծննդյան պատարագին:


Читайте также

Оставить комментарий