Վահան Մարտիրոսյան. «Սարգսյանը գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ»
Մեր նախագահը, ավելի ճիշտ ոչ լեգետիմ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև վարչապետն ու տնտեսության նախարարը հաճախ են հայտնվում լրագրողների առջև և ֆանտաստիկ թվեր են բերում իբրև Հայաստանի տնտեսության աճի մասին։
Երբ լսում ես այդ թվերը, հասկանում ես, որ նրանք գտնվում են շատ ուժեղ թմրանյութի ազդեցության տակ։ Տնտեսության ո՞ր աճի մասին կարող է խոսք գնալ, երբ Հայաստանը կանգնած է դեֆոլտի շեմին,- այդ մասին ANS –ին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանում քաղաքական ապաստարան խնդրած՝ Հայաստանի «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար, իրավապաշտպան Վահան Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, Հայաստանի բնակչությունը ապրում է կիսաքաղց վիճակում։ Պետական մակարդակով գործում է ռեկետը, Հայաստանի բոլոր պետական մարմիններում տիրում է համընդհանուր կոռուպցիա։ Վ. Մարտիրոսյանը համարում է, որ Հայաստանից արտագաղթի բարձր տեմպերը հատկապես բացատրվում են այդ գործոններով։
Պատասխանելով հարցին այն մասին, թե ո՞վ է ծառայում օկուպացված Ղարաբաղում, Վ. Մարտիրոսյանը պատասխանել է, որ առկա է՝ ղարաբաղցի զինակոչիկների Հայաստանում ծառայելու մասին՝ Հայաստանի պաշտպանության նախարարի գաղտնի կարգադրությունը։
«Ղարաբաղում ծառայում են միայն Հայաստանից անապահով ծնողների երեխաները, քանզի նրանք չունեն 1500 դոլար կաշառք տալու հնարավորություն, որպեսզի խուսափեն իրենց որդիներին Ղարաբաղ ուղարկելուց»,- ասել է Վ. Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, Հայաստանում զինվորական գրքույկն արժե 5-6 հազ. դոլար և ոչ շատերը կարող են իրենց թույլ տալ այն գնել։
«Միակ ոլորտը, որը ծաղկում է Ղարաբաղում՝ դա զենքի, թմրանյութերի առևտուրն է, մաքսանենգությունը և նման այլ բաներ»,- ասել է հայ իրավապաշտպանը։
Պատասխանելով հարցին՝ հանդիպել են արդյո՞ք նրա հետ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Վ. Մարտիրոսյանը ասել է, որ նրա հետ հանդիպել են բազմաթիվ անգամ։
«Ցավոք, իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին չեն հետաքրքրում խաղաղապահ նախաձեռնությունները։ Միակ բանը, ինչ նրանց հետաքրքրել է՝ արդյո՞ք իմ նկատմամբ ճնշում գործադրվել է, թե, ոչ։ Միակ անհարմար վիճակը, որ ես զգում եմ Բաքվում, դա այն է, որ ամեն օր իտանուլ եմ տալիս նարդիում և դա շարունակվում է մինչ այսօր»,- ասել է Վահան Մարտիրոսյանը։