Հայաստանը թմրանյութեր է աճեցնում օկուպացված ադրբեջանական տարածքներում
«Ես չգիտեմ, թե նրանք կոնկրետ ինչ թմրանյութեր են ընդունում, սակայն մի բան հստակ է, որ այդ թմրամիջոցների ազդեցությունը շատ մեծ է: Հայաստանը, փաստորեն, դեֆոլտի եզրին է: Մարդիկ քաղցամահ են լինում: Բոլոր պետական հաստատությունները թաղված են կոռուպցիայի մեջ»: Այս խոսքերը պատկանում են «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին, ով Հայաստանում Սերժ Սարգսյանի մտերիմ Մհեր Սեդրակյանի կողմից հալածանքի ենթարկվելուց հետո ստիպված էր եղել լքել հայրենիքը՝ քաղաքական ապաստան գտնելով Ադրբեջանում: Վահան Մարտիրոսյանի այս խոսքերն առաջին հայացքից հեգնանքի են նման: Սակայն, եթե ուշադիր հետևենք Հայաստանի իշխանությունների հայտարարություններին և գործողություններին, ապա պարզ է դառնում, որ դրանք իրականությունից հեռու չեն: Իսկ որտեղի՞ց են նրանք ձեռք բերում թմրանյութերը: Ադրբեջանում գիտեն այդ հարցի պատասխանը: Ադրբեջանական կողմը բազմիցս անգամ դիմել է միջազգային կազմակերպություններին՝ հայտարարելով, որ Հայաստանը թմրանյութեր է աճեցնում օկուպացված ադրբեջանական տարածքներում: Դա հսկայական բիզնես է, որը մեծ եկամուտներ է բերում Ադրբեջանի օկուպացված տարածքները վերահսկող Սարգսյանի ռեժիմին: Նման գործողությունները լուրջ մարտահրավեր են, որոնք բացասականորեն են ազդում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա, սպառնալիք են հանդիսանում ամբողջ տարածաշրջանի համար: Միջազգային կազմակերպությունները՝ պատճառաբանելով, որ Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններ են ընթանում, Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում ուշադրություն չդարձնել նման տեղեկությունների վրա: Փորձագետները նշում են, որ Ադրբեջանի օկուպացված տարածքները իսկական դրախտ են թմրանյութերի աճեցման և թրաֆիքինգի համար: Այս ամենի պատասխանատվությունը, բնականաբար, ընկնում է Հայաստանի վրա, որի զինված ուժերը վերահսկում են Ադրբեջանի օկուպացված տարածքները: ՄԱԿ-ի տվյալներով՝ թմրանյութերի շրջանառությունից ստացվող տարեկան եկամուտները կազմում են 400 մլն դոլար: Օկուպացված ադրբեջանական տարածքներում աճեցված թմրանյութերի վաճառքից ստացված եկամուտները ուղղվում են զենքի գնմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը: Այդ է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները ՄԱԿ-ի փորձագետներին չեն թույլատրում այցելել Լեռնային Ղարաբաղ: