Ալի Հասանով. «Ադրբեջանը՝ միջազգային հանրությանը Հայաստանի վրա ազդեցություն գործելու կոչ է անում»
Նյու-Յորքում անցկացվում է՝ թմրանյութերի և դրա դեմ պայքարի համաշխարհային խնդրին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 30-րդ հատուկ նիստը։
Միջոցառմանը Ադրբեջանը ներկայացնում է՝ Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի գլխավորած պատվիրակությունը։
Նիստում ելույթ ունեցող Ալի Հասանովը նշել է, որ իր անկախության վերականգնումից հետո, Ադրբեջանը միացել է ՄԱԿ-ի բոլոր 3 համապատասխան համաձայնագրերին, մշակել է ժամանակակից պահանջներին համապատասխան օրենսդրական բազա։
Նա պատմել է՝ Ադրբեջանի տարածքները թմրանյութերի փոխադրումների համար օգտագործելը կանխելու հարցում՝ երկրի համապատասխան մարմինների դերի մասին։ Նշելով, որ Ադրբեջանի 20% տարածքները օկուպացված են Հայաստանի ԶՈւ-երի կողմից՝ փոխվարչապետը ուշադրության է ներկայացրել, որ 10 մլն բնակչությունից 1 մլն հանդիսանում են փախստականներ և հարկադիր վերաբնակներ.
«Ագրեսիայի հետևանքով մեր պետական սահմանների հարավային մասի 132 կմ գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ։ Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայկական կողմը աճեցնում է թմրանյութեր, դրանք մշակում են հատուկ լաբորատորիաներում և առաքում տարբեր երկրներ։ Այդ խնդրի հետ կապված՝ իրավապահ մարմինները հավաքել են բավարար տեղեկատվական բազա և ներկայացրել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներ։ Թմրանյութերի դեմ պայքարի հիմքում դրված է պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի սկզբունքը։ Այդ կապակցությամբ Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է անում ազդեցություն գործել Հայաստանի վրա՝ նրա կողմից ՄԱԿ ԽՎ 4 բանաձևերի կատարման համար, որոնք պահանջում են Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից հայկական զորքերի անհապաղ դուրս բերումը»։
Հասանովը ընդգծել է, որ Ադրբեջանը առաջիկայում ևս թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակման հետ կապված՝ սերտորեն կհամագործակցի հարևան և մյուս պետությունների հետ։