Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն

irevanaz.comԼեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն և հիշեցնում է 1991 թվականին անջատողական Լեռնային Ղարաբաղում կայացած անօրինական հանրաքեի մասին:

Ադրբեջանական համայնքի հայտարարության մեջ ասված է. «Հարավային Սուդանում հանրաքվեի անցկացումը և միջազգային հանրության կողմից դրան ցուցադրված աջակցությունը վկայում է այն մասին, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը հանդիսանում է բացառապես իրավական գործընթաց, որը հիմնված է օրինականության, կողմերի համաձայնության, փոխադարձ ճանաչման վրա, և կտրականապես բացառում է  էթնիկական մաքրումներով ուղեկցվող արտաքին ուժերի ռազմական միջամտությունը, ինչպես նաև 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի խախտումը: 

Միակողմանի և բռնի սեցեսիան ոչ մի ընդհանուր բան չունի ինքնորոշման իրավական գործընթացի հետ, իսկ ինքնակամ կազմակերպված հանրաքնեն, ինչպես դա եղավ 1991 թվականին Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ տարածքում, չի կարող օրինական համարվել: 

Լեռնային ղարաբաղի ադրբեջանական համայնքը բավարարվածությամբ նշում է, որ Հարավային Սուդանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, տվյալ տարածաշրջանում բացակայում են այն լուրջ իրավական թերությունները, որոնք տեղ են գտել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում: Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը միջազգային հանրությանը կոչ է անում հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակել դիտարկել որպես միջպետական հակամարտություն, հասնել այն բանին, որպեսզի Հայաստանը իր զորքերը դուրս բերի օկուպացված ադրբեջանական տարածքներից՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և Գլխավոր վեհաժողովի, ԵԽԽՎ-ի, Իսլամական կոնֆերանս կազմակերպության բանաձևերի պահանջներին համապատասխան, պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հայրենիք վերադառնալու համար, որտեղ հայկական համայնքի հետ մեկտեղ ինքնակառավարման հնարավորություն կունենանք Ադրբեջանի հանրապետության կազմում», - ասված է    Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հայտարարությունում:



Читайте также

Оставить комментарий